Ալբեր Քամյու․ «Օտարը»


Ես համոզված եմ, որ ամեն մեկը, ով կարդացել կամ կարդում է «Օտարը», անպայման ինքն իրեն ու իր տարբեր խնդիրներն է գտել Քամյուի այս գործում։
Այս ստեղծագործությունը հերոսը մի մարդ է, ով փորձում է դեմ գնալ հասարակության տարբեր քարացած կանոններին և դոգմաներին, ինքն էլ այդ ամենը չգիտակցելով։ Նա փորձում է ապրել այնպես, ինչպես զգում է՝ չգիտակցելով իր տարբեր արարքների թողած տպավորությունը շրջապատողների վրա։ Ես կարծում եմ, որ ինչ որ տեղ նույնիսկ հաճելի է, երբ դու անկախ քեզնից ուշադրություն չես դարձնում տարբեր բաների վրա․ դա մարդուն օգնում է ավելի հեշտ ապրել։

Վերլուծելով ու ավելի հստակ հստակեցնելով տարբեր բաներ, պարզվեց, որ մարդ մինչև վերջ ազատ չի կարող լինել։ Անկեղծ ասած այդ փաստը ինչ որ տեղ ինձ տխրեցրեց, չնայած որ անցյալում դրա մասին չէի էլ մտածել։

Ինձ համար չափազանց տպավորիչ էին հատկապես ստեղծագործության վերջին՝ բանտում փակված լինելու տեսարանները և քահանայի այցելությունը։ Հատկապես իմ մեջ տպավորվել են այս բառերը․
- Մայրս հաճախ էր սիրում կրկնել, որ բացարձակ դժբախտ չեն լինում։
Ինչ որ արժեքավոր բան կա այդ նախադասության մեջ։

Նա օրերով ու շաբաթներով փակված էր բանտում, բայց այնուամենայնիվ կարողանում էր գտնել մի բան, որը կլուսավորեր իրականությունը․ դրանց աստղերն էին, բնությունն էր, արշալույսներն ու մայրամուտները, իր հիշողությունները՝ իր տան ամեն մի սենյանի դասավորության, տան կահույքի, ընկերուհու մասին․
-
Երբեմն ինձ ստիպում էի վերհիշել իմ սենյակը և երևակայությամբ քայլում էի մի անկյունից մյուսը՝ մտովի թվարկելով այն ամենը, ինչ հանդիպում էր իմ ճանապարհին։ Այսպես, որքան շատ էի մտածում, այնքան ավելի շատ մոռացված կամ անուշադրության մատնված իրեր էի դուրս քաշում իմ հիշողությունից։ Այդ ժամանակ ես հասկացա, որ եթե մարդ անգամ ունեցել է մեկ օրվա կյանք, ապա հարյուր տարի կկարողանա ապրել բանտում։ Չձանձրանալու համար նա կունենա բավականաչափ հիշողություններ։ Ինչ-որ իմաստով սա առավելություն էր։ (Այս տողերը հատկապես շատ են տպավորվել իմ մեջ)։
Եվ այս ամենը ինձ շատ էր դուր գալիս, քանի որ նա միշտ կարողանում էր գտնել մի լուսավոր կետ իր կյանքում, նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ իր դեմ էր։

Այս ստեղծագործությունը կարդալիս ես փորձում էի ինձ համեմատել ստեղծագործության հերոսի հետ, որովհետև թվում էր՝ ես նույնպես տարբեր իրավիճակներում նրա նման կվարվեմ, բայց հետագայում հասկացա, որ դա այնքան էլ ճիշտ չէր։

Կարծում և բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ այս ստեղծագործությունը, հենց թեկուզ Ձեզշրջապատող աշխարհն ավելի լավ հասկանալու համար։

Իմ անհատական ուսումնական պլանը

Կրթահամալիրում յուրաքանչյուր սովորող ինքն է կազմում իր դասացուցակը՝ հիմնվելով իր ծանրաբեռնվածությանը և օրակարգին, մասնագիտական կողմնորոշմանը։ Կարծում եմ, որպես մեթոդ շատ լավ միտք է ուղղակի կան մի քանի թերություններ, որոնք շտկվում են արդեն ընթացքում։
Վերադարձա կրթահամալիր 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակից հենց այս ընտրության հնարավորությունից օգտվելու, իմ ժամանակը, դասընթացները ինքս կազմակերպելու համար: Ու կարող եմ հիմա ասել, որ  շատ գոհ եմ իմ դասացուցակից, քանի որ կարողանում եմ հասցնել և դպրոցին զուգահեռ տանել իմ արադպրոցական պարապմունքները։ 12-րդ դասարանի սովորողի համար այս մեթոդը շատ արդյունավետ է, քանի որ ավելի շատ ժամանակ է հատկացվում այն առարկաներին, որոնք հատկապես կարևոր են իր ապագա մասնագիտության համար, բայց պարտադիր առարկաները ևս հասցնում է։
Կան ինքնակրթության ժամեր։ Ինքնակրթության ժամերը, ըստ իս շատ լավ միտք են, քանի որ այս կերպ սովորողը կարողանում է կենտրոնանալ կարևորի վրա։ Գիրք կարդալ կամ մի վարժություն լուծել: Բայց կարծում եմ, որ շատ ավելի լավ կլիներ, եթե ինքնակրթույթան ժամերը միշտ լինեին անհատական դասացուցակի վերջին ժամերին, չնայած կարևոր է նաև հաշվի առնել, որ բոլորի համար դժվար է էդպես դասավորելը, քանի որ մենք շատ ենք, մեր ընտրությունները բազմազան են, իրարից տարբերվող
:
Կարծում եմ ավարտական դասարանի սովորողի համար այս կազմակերպումը, թեկուզ և մի քանի թերություններով, բայց և այնպես շատ արդյունավետ է և թույլ է տալիս, որ սովորողը կարողանա կենտրոնանալ իր համար կարևորի վրա՝չկտրվելով իր սիրելի զբաղմունքներից:

Ազնավուրը Ազնավուրի մասին

Էն մի քանի ստեղծագործություններից մեկը, որը կարդալուց հետո հասկանում ես, որ շատ բան ունես փոխելու ինքդ քո մեջ: Կարդացեք անպայման!!!

(լավագույն հատվածները)

1. Ապրելու համար միայն մի ելք կա: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ՝ բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա անհրաժեշտ:

2. Կորած է այն մարդը, ով հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս ու քույրս: 

Read more...Collapse )

Ռիչարդ Բախ - «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»

Էս ստեղծագործության մասին առաջին անգամ իմացա 7-րդ դասարանում ու չկարդացի, որովհետև վերնագիրը դուրս չեկավ: Ուրախ եմ, որ չկարդացի էն ժամանակ, որովհետև շատ բաներ չէի հասկանա:
Ու էստեղ դուրս եմ գրել ինձ ամենաշատ դուր եկած հատվածները:

1. Բայց արագությունը հզորություն է, արագությունը երջանկություն է, արագությունը չխամրող գեղեցկություն է։
2. Կյանքի իմաստը հասկանալ մեզ չի տրված, քանզի այն անիմանալի է, մեզ մի բան է հայտնի, մենք նետված ենք այս աշխարհ, որպեսզի ուտենք և ողջ մնանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր ուժերը կբավականացնեն։
3. Քեզ նման թռչունները հազվագյուտ բացառություն են։ Մեզնից շատերն այնքան դանդաղ են առաջ շարժվում։ Մենք մի աշխարհից տեղափոխվում ենք նախորդին շատ նման մեկ ուրիշ աշխարհ և անմիջապես մոռանում, թե որտեղից ենք եկել։ Մեզ համար միևնույն Է, թե ուր ենք գնում, կարևորն այն է, ինչ կատարվում է այս վայրկյանին։ Պատկերացնո՞ւմ ես քանի֊քանի կյանք պիտի ապրել մինչև կհայտնվի աղոտ մի ենթադրություն, որ կյանքը չի սահմանափակվում կերով, պայքարով և Երամին իշխելով։ Հազարավոր կյանքեր, Ջո՛ն, տասը հազար։ Իսկ հետո ևս հարյուր կյանք՝ մինչև կսկսենք հասկանալ, որ գոյություն ունի
Read more...Collapse )

Ես կարող եմ - «Je peux»

Ես դեռ անցյալ տարվանից ընտրել էի ֆրանսերեն և ցանակցա շարունակել նաև այս տարի: Ֆրանսերեն գիտեմ քիչ, բայց գոնե այդքանը գիտեմ լավ: Կարող եմ հաստատ ասել, որ գիտեմ խոսել, բնականաբար ոչ շատ: Գիտեմ տարբեր բնագավառներից տարբեր բառեր: Օրինակ ուսումնասիրել ենք՝ մարդու

Read more...Collapse )

Անհատական ուսումնական պլան

Սկսեմ սկզբից հանրակրթությունից: Մեր դասացուցակից չեմ բողոքում, բայց կուզենայի մի քանի առարկաներ կրճատեի: Օրինակ՝ կցանկանայի բարոյագիտությունը փոխարինել ռուսերենի հավելյալ դասաժամերով: Կարծում եմ, որ հնարավոր է որոշ դասեր կրճատելով շատ ավելի արդյունավետ դարձնել մեր ուսուցում: Դասերի քանակից չեմ բողոքում, քանի որ սովորաբար հասցնում եմ տնայիններս ու շատ չեմ հոգնում, չնայած օրեր են լինում, որ մինչև ուշ գիշեր տնային եմ անում, բայց ամեն դեպքում չեմ բողոքում դրանից ու կարծում եմ, որ դրա մեղավորը ես եմ:Read more...Collapse )

Ես եմ՝ Դիանան

Ես Դիանան եմ, եթե կարդում եք երևի գիտեք ինձ: Չեմ սիրում ներկայացնել ինձ, քանի որ սովորաբար դրանից բան դուրս չի գալիս: Այնպես որ ավելի ճիշտ կլինի անցնեմ բուն թեմային:
Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիր եկա վեցերորդ դասարանում, իսկ Միջին դպրոց էլ դե՝ յոթերորդ դասարանում: Վեցերորդ դասարանում գնացել էի Նոր դպորց ու, երբ եկել էի Միջին միայն մի ցանկություն ունեի՝ հետ գնալ Նոր դպրոց: Հետո հասկացա, որ այդ ցանկությունը ամեն ուսումնական տարվա սկզբում առաջանում է:
Յոթերորդ դասարանը վատը չէր, բայց շատ լավն էլ չէր:Read more...Collapse )

Ճիտին պարտքը

"Ճիտին պարտքը" մի մարդու և իր պայուսակի մասին է, որոնք իրարից անբաժանելի են: Իսկ այդ մարդը ընտանիքի հայր և առևտրական է լինում, բայց երբեք չի կարողանում փող հայթհայթել: Մի խոսքով, ով կարդացել է կիմանա, չեմ ցանկանում հիմա պատմել:
Խոսեմ մի քիչ այդ մարդու արարքի մասին, որը արեց նովելի վերջում: Նա լցրեց իր տոպրակը քարերով, կապեց վզից և գցեց իրեն ջուրը, որպեսզի մահանա:Read more...Collapse )